Դասական տուրեր
20 մարդ
Արարատի մարզ
Օրը սկսում ենք Խոր Վիրապից: Վանքի անվանումը բառացիորեն նշանակում է «խորը զնդան»:Նշենք, որ Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այստեղ 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով: Այստեղ հնարավորություն կունենանք իջնել ստորգետնյա զնդանը, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում, ինչպես նաև վանքի տարածքից զմայլվել Արարատ լեռան շքեղ տեսարանով:
Այնուհետև կուղեւորվենք դեպի Արենի, որտեղ կկանգնենք գինիների և տնական սննդի տաղավարների մոտ:
Հաջորդ կանգառը Արենիի հայտնի Թռչունների քարանձավն է, որը Հայաստանի ամենահայտնի քարանձավն է. այստեղ է հայտնաբերվել աշխարհի ամենահին՝ 5500 տարեկան կոշիկը, այստեղ է մեր թվարկությունից 4000 տարի առաջ գինի պատրաստվել և այստեղ մինչ օրս պեղումներ են իրականացվում։
Այստեղից կուղևորվենք դեպի Նորավանքի համալիրը, որը հիմնադրվել է 13-րդ դարի սկզբին և դարձել Սյունիքի հոգևոր, կրթական և մշակութային կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը:
Տուրը կավարտենք Արատեսի վանքով, որը գտնվում է Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին՝ Սելիմի լեռնանցքում: Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:
Լուսանկարվելուց հետո լավ տրամադրությամբ կվերադառնանք Երեւան: