Ջիպ տուրեր
20 մարդ
Արարատի մարզ
Տուրը սկսում ենք Չարենցի կամարից, որտեղ մի պահ կանգ կառնենք, որ տեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը: Կամարը նվիրված է հանճարեղ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին, ով սիրում էր զբոսնել այս վայրում, հիանալ Արարատ լեռան գեղեցկությամբ և աշխատել: Կամարը կառուցվել է 1957 թ-ին, հեղինակը հայտնի ճարտարապետ Րաֆայել Իսրաելյանն է: Կամարի վրա փորագրված են Եղիշե Չարենցի հետևյալ խոսքերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունիցհետևյալ տողերը`
Աշխարհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Որպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում:
Կամարը գրեթե բոլոր զբոսաշրջիկների սիրված կանգառներից մեկն է։
Ճանապարհը շարունակում ենք դեպի բոլորիս հայտնի Գեղարդի վանքը, այն հանդիսանում է միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։
Տուրի վերջին կանգառն է Վիշապալիճը կամ Վանքի լիճը: Գեղամա լեռներում թաքնված 2600 մետր բարձրության վրա գտնվող Վիշապալիճը շրջապատված է Վիշապասար և Աժդահակ բարձր լեռներով: Լճից ոչ հեռու կանգնեցված է երկու վիշապաքար, որոնք ունեն 2-3 հազարամյա պատմություն: Նրանցից մեկի բարձրությունը հասնում է 3,5 մետրի, մյուսը ավելի փոքր է: Վիշապաքարերի վրա արագիլ է պատկերված:
Լիճը գտնվում է Գեղարդ գյուղից մոտ 12 կմ հեռավորության վրա (մոտ 15 կմ անցնելու ենք դժվարանցանելի և քարքարոտ ճանապարհով): Լիճ տանող ճանապարն անցնում է Գեղարդի կիրճով, որտեղից կախարդական տեսարան է բացվում և երևում է Գեղարդի վանքը:
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 20:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ