Անհատական տուրեր
20 մարդ
Լոռու մարզ
Ծրագիր՝
400 կմ
Լոռու գեղեցիկ բնությունը և տեսարժան վայրերը հրապուրում են բոլոր զբոսաշրջիկներին: Այսօր գնում ենք բացահայտելու դրանցից մի քանիսը:
Առաջին կարճատև կանգառը Ապարանի Գնթունիկն է, որտեղ կարող եք գնումներ կատարել կամ սնվել:
Տուրի ընթացքում կայցելենք Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, կայցելենք ՄԵՆՁ ԷՐ քարայրը, կտեսնենք Սանահինի հայտնի հինավուրց կամուրջը, Ալավերդի քաղաքը, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը, Ախթալայի բերդը և Արամյանցի դղյակը։
Սանահինի վանական համալիրը միջնադարյան հայկական ճարտարապետության շքեղ և միևնույն ժամանակ առեղծվածային գոհարներից է: Սանահինի վանական համալիրում ավելի մեծ չափով են պահպանվել հեթանոսական մեհյանների տարրերը: Վանքը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր, գիտակրթական և մշակութային կենտրոն:
Հաղպատի վանքը՝ հայկական ամենախոշոր վանական համալիրներից մեկը, գտնվում է Սանահինի վանքից 6 կմ հեռավորության վրա, Հաղպատ գյուղի բարձունքում: Սարահարթը, որի վրա սփռված է Հաղպատը, եզերված է անտառապատ գագաթներով ու գետակներով հարուստ կիրճերով: Հաղպատի վանքի կառուցումը սկսվել և ավարտվել է X -XIII դարերում, գրեթե նույն ժամանակահատվածում (10 տարի ուշ), ինչ Սանահինի վանական համալիրն է կառուցվել:
Ախթալայի հուշարձանախումբը գտնվում է խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա և բացառիկ տեղ է զբաղեցնում հայ միջնադարյան մշակույթում: Սա հայ քաղկեդոնական (ուղղափառ) ճարտարապետության և կերպարվեստի արժեքավոր նմուշներից է: Ախթալայի տարածքը նաև մարդու վաղ բնակավայրերից մեկն է: Այստեղ հայտնաբերվել են մ.թ.ա. III-I հազարամյակի հուշարձաններ, VIII-VI դդ. թվագրվող քարարկղերով դամբարաններ, կավից և մետաղից պատրաստված արժեքավոր իրեր: Ենթադրվում է, որ Ախթալայի ամրոցը X դարում հիմնել են Բագրատունի-Կյուրիկյանները, որոնք մինչև XII դ. վերջերը իշխում էին այս տարածքում:
Տուրի վերջին կանգառը Արամյանցի դղյակն է, այն Վանաձորի Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստանում։ Շվեյցարական ոճով կառուցված՝ այն առանձնանում է ոչ միայն իր տեսքով, այլ նաև իր պատմությամբ: Այստեղ է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը։
Մեկնում՝ 08:00
Վերադարձ՝ 22:30
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ
1 անձը - 65․000 դրամ,
2-3 անձ - 37․000 դրամ,
4-10 անձ - 25․000 դրամ,
11-20 անձ - 18․000 դրամ,
21-30 անձ - 12․000 դրամ