contact@armtrailstour.am
usd
403.03
rub
3.92
gel
143.55
irr
0.96
eur
424.19
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Հավուց Թառ / քայլարշավ Խոսրովի արգելոցում

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Քայլարշավներ

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Արարատի մարզ

Հարկավոր է իմանալ

  • Չարենցի կամար
  • Քարերի Սիմֆոնիա
  • Հավուց Թառ Վանական համալիր
  • Հին կամուրջ

 

Այս անգամ առաջարկում ենք քայլարշավ  Խոսրովի  արգելոցի տարածքով:

Տուրը սկսում ենք Չարենցի կամարից, որտեղ մի պահ կանգ կառնենք, որ տեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը: Կամարը նվիրված է հանճարեղ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին, ով սիրում էր զբոսնել այս վայրում, հիանալ Արարատ լեռան գեղեցկությամբ և աշխատել: Կամարը կառուցվել է 1957 թ-ին, հեղինակը հայտնի ճարտարապետ Րաֆայել Իսրաելյանն է: Կամարի վրա փորագրված են Եղիշե Չարենցի հետևյալ խոսքերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունիցհետևյալ տողերը`

 Աշխարհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Որպես անհաս փառքի ճամփա, ես իմ

Մասիս սարն եմ սիրում:

Կամարը գրեթե բոլոր զբոսաշրջիկների սիրված կանգառներից մեկն է. 

Ճանապարհին կայցելենք կայցելենք նաև «Քարերի սիմֆոնիա» հայտնի բնական հուշարձանը, որը գտնվում է Գառնու տաճարի մոտակայքում, Ազատ գետի կիրճում։ Այն ընդգրկված  է Հայաստանի բնական հուշարձանների ցանկում և համարվում է Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը: Գառնու ձորը  հայտնի է իր հիասքանչ ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ: «Քարերի սիմֆոնիան» իրենից  ներկայացնում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներ (մոտ 50 մ բարձրության), որոնք իրենց համաչափության շնորհիվ ձեռակերտ են թվում: Բնության այս հրաշալիքը հեռվից հիշեցնում է բազալտե երգեհոն:

Դեպի Հավուց Թառ քայլարշավը կսկսենք Խոսրովի արգելոցից: Քայլարշավի  երկարությունը մոտ 6 կմ է։ Քայլարշավը միջին բարդության է, դրա համար անհրաժեշտ են չսղղացող սպորտային կոշիկներ, հարմարավետ հագուստ, ցանկալի է ունենալ արևապաշտպան և անձրևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք, անձրևանոց) և մեկ օրվա  հաշվարկով սնունդ ու ջուր: 

Հավուց Թառի վանական համալիրը միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոններից է: Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքը գտնվում է Ազատ գետի բարձրադիր ձախ ափին, լեռնաճյուղի գագաթին, Գողթ գյուղի դիմաց: Համալիրը բաղկացած է իրարից 100, 200 և անգամ 500 մետր հեռու գտնվող երկու հիմնական և հարակից հուշարձանախմբերից: Հավուց թառի համալիրի գլխավոր եկեղեցիների անունները թեև հայտնի են մատենագիտական աղբյուրներից, սակայն բուն հուշարձանախմբում դրանց տեղը դեռևս հստակ որոշված չէ:

Վանքի պահպանված եկեղեցիներից Ս.Աստվածածինն ու Ս. Հարությունը առաջին անգամ հիշատակվում են 1423 թ. մի հիշատակարանում: 1458 թ. մեկ այլ հիշատակարանում նշվում են միայն Կաթողիկեն և Ս. Սստվածածինը, 1543 թ. հիշատակարանում` Ամենափրկիչն ու Ս. Աստվածածինը: Այստեղից հետևում է, որ Ս. Աստվածածինը վանքի` հնությամբ ու նշանակությամբ երկրորդ եկեղեցին էր: Այս տվյալները մեծապես համապատասխանում են «Բլրի եկեղեցուն»:

Տուրի ընթացքում կտեսնենք նաև Գառնու միջնադարյան կամուրջը, որը  կառուցված է Ազատ գետի վրա: Հայաստանի միջնադարյան ճարտարապետության ինժեներական նշանակություն ունեցող այս կամուրջը կառուցվել է 11-րդ դարում: Կամուրջը կիսաշրջանաձև միաթռիչք թաղով կառույց է, որի աջափնյա խելը հենված է 4-5 մետր բարձրություն ունեցող բնական ժայռին: 

 

Մեկնում՝ 10:00

Վերադարձ՝ 19:00

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ


Ներառված

Բարձրակարգ տրանսպորտ
Գիդ-ուղեկցորդի ծառայություն
Արգելոցի մուտքավճար

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Տուրի անցկացման վայրը

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 6.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
6.000 ֏
0 Արձագանքներ