Անհատական տուրեր
20 մարդ
Տավուշի մարզ
Ծրագիր՝
300 կմ
Տուրը կսկենք Հին Դիլիջանից: Առաջին կանգառը կլինի Դիլիջանի յուրօրինակ պատմական Շարամբեյան փողոցում, որտեղ գտնվում է Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիրը, այստեղ մենք կզգանք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև «վարպետների փողոց»։ Քաղաքում կտեսնենք նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը, որտեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։
Դիլիջանից հետո կուղևորվենք դեպի Իջևան, կտեսնենք Իջևանի դենդրոպարկը, որը հիմնադրվել է 1962 թ-ին Լյուդվիգ Սայադյանի կողմից։ Դենդրոպարկում է գտնվում աշխարհում միակ արջատխլենու արահետը, կան հսկա սեյբաներ, վայրի լիմոնենիներ, վայրի խնձորենի և այլն։
Այնուհետև կուղևորվենք դեպի Մակարավանք: X-XIII դդ. դարերի հայկական այս վանական համալիրը գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավիթից և 2-րդ հնագույն եկեղեցուց: Գլխավոր եկեղեցին կառուցվել է 1205 թ-ին։
Տուրը կավարտենք Մորո Ձորոյի վանքով/ Ծռվիզով: Միջնադարյան հայկական ճարտարապետական այս հուշարձանը գտնվում է Լուսահովիտ (նախկին Ծռվիզ) գյուղից հարավ-արևմուտք: Մորո Ձորոյի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է V դ.: Քառախորան, կենտրոնագմբեթ կառույց է: 1197 և 1213 թթ. իշխաններ Իվանե և Զաքարե Զաքարյանները նորոգել են վանքը, վերականգնել Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը: Եկեղեցու շուրջը տարածված են խաչարձաններ ու գերեզմանաքարեր:
Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 21:30
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ
1 անձը - 55․000 դրամ,
2-3 անձ - 35․000 դրամ,
4-10 անձ - 30․000 դրամ,
11-20 անձ - 20․000 դրամ,
21-30 անձ - 13․000 դրամ