Գոշի լիճ, Армения
Ջիպ տուրեր
20 մարդ
Տավուշի մարզ
Ծրագիր՝
Այս անգամ ուղևորվում ենք բացառիկ ջիպ տուրի դեպի գեղատեսիլ Գոշի լիճ:
Տուրը կսկսենք Սեւանավանքից, որը գտնվում է Սևանա լճի թերակղզում: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն՝ «Մարիամի կողմից կառուցված»։ Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին:
Տուրի հաջորդ կանգառը Դիլիջան քաղաքն է, որտեղ կտեսնենք յուրօրինակ պատմական Շարամբեյան փողոցը: Այստեղ մենք լիովին կզգանք 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը: Տարածքում գործում է սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Տարածքում ստեղծագործում և իրենց աշխատանքներ են ցուցադրում տարբեր վարպետներ՝ կավագործ, փայտագործ։ Այդ պատճառով փողոցը հաճախ կոչում են նաև «վարպետների փողոց»։ Քաղաքում կտեսնենք նաև «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը, որտեղ մարմնավորված են սիրված ֆիլմի 3 գլխավոր հերոսները՝ Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ Խաչիկյան), Եվգենի Լեոնովը (Իվան Վոլոխով) և Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո Միզանդարի)։
Ճանապարհը կշարունակենք դեպի Գոշավանք, որը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից՝ Հին Գետիկի վանքի տեղում, որը հիմնահատակ ավերվել էր 1186 թ. երկրաշարժից: Համալիրի կազմավորումն սկսվել է XII դ. վերջին և ամբողջացել շուրջ հարյուր տարվա ընթացքում, այդ պատճառով էլ իր կազմի մեջ մտնող հուշարձանների ճարտարապետությամբ ավելի միասնական է:
Գոշ գյուղից դժվարանցանելի ճանապարհով կշարժվենք դեպի Հայաստանի ամենագեղատեսիլ լճերից մեկը՝ Գոշի լիճը, որը գրավիչ է տարվա բոլոր եղանակներին:
Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 20:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ