contact@armtrailstour.am
usd
403.03
rub
3.92
gel
143.55
irr
0.96
eur
424.19
Կենտրոնական բանկի փոխարժեք Yerevan weather

Անհատական / Պտղնիի տաճար, Արամուսի Ծիրանավոր Սուրբ Նշան եկեղեցի, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիր, Կապտավանք

Գնահատված չէ 0 կարծիքներ
0/5
0% հյուրերից խորհուրդ են տալիս

Տուրի տեսակը

Անհատական տուրեր

Խմբի չափը

20 մարդ

Նշեք վայրը

Տավուշի մարզ

Հարկավոր է իմանալ

  • Պտղնիի տաճար
  • Արամուսի  Ծիրանավոր Սուրբ Նշան եկեղեցի
  • Կապտավանք
  • Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիր

 

Տուրի առաջին կանգառը Պտղնիի տաճարն է (Պտղնավանքը): Հայկական ճարտարապետության վաղ միջնադարյան այս հուշարձանը կառուցվել է իշխան Մանուել Ամատունու կողմից VI դ. վերջին – VII դ. սկզբին: Կիսավեր տաճարից պահպանվել են հյուսիսային պատը, հարավային պատի արևելյան մասը և արևելյան գմբեթակիր կամարը: Տաճարը լուսավորվել է լայն լուսամուտներով, ունեցել է ճոխ ձևավորված երեք մուտք` հյուսիսային, հարավային և արևմտյան: Պտղնիի տաճարը նշանավոր է իր հարուստ հարդարանքով` բուսական, երկրաչափական մոտիվներով բարձրարվեստ զարդաքանդակներով ու պատկերաքանդակներով: Եզակի են առյուծին նետահարող, ձի հեծած Մանուել Ամատունու քանդակը հարավային մուտքի զարդակամարի ձախ` հորիզոնական մասում և առյուծի դեմ մենամարտող Սահակ Ամատունու քանդակը աջ կողմում: Ուշագրավ են նաև հարավային շքամուտքի կամարի կենտրոնում  Աստվածածնի պատկերաքանդակը, սափորների քանդակաշարով քիվը, արմավենու ծառի տակ նստած առյուծի քանդակը:

Հաջորդ կանգառը Արամուսի Ծիրանավոր Սուրբ Նշան եկեղեցու ավերակներն են: Եկեղեցին  կառուցվել է VI-րդ դարում: Ծիրանավոր Սուրբ Նշան եկեղեցին կենտրոնագմբեթ տաճար է։

Այնուհետև կուղևորվենք դեպի Կապտավանք կամ Սուրբ Մինաս եկեղեցի, որը գտնվում է Հատիս և Գութանասար լեռների միջև ձգվող լեռնանցքի ձախակողմյան մասում` բլրի գագաթին: Իր ճարտարապետական հորինվածքով համահունչ է եռահարկ եկեղեցի-դամբարան տիպին: Կառուցվել է 1349թ. տեղի կապտավուն սրբատաշ բազալտից, հավանաբար, այստեղից էլ առաջացել է նրա անվանումը` «Կապույտ վանք», «Կապտավանք»: Ի տարբերություն նմանատիպ մյուս հուշարձանների` Կապտավանքը արտաքուստ աչքի է ընկնում ավելի զուսպ, պարզ լուծումներով, որտեղ հարդարանքի տարրերը հասցված են նվազագույնի:

 

Եկեղեցին մասամբ վնասվել էր 1679թ.` երկրաշարժի ժամանակ, իսկ 1920-80թթ. գտնվում էր կիսաքանդ վիճակում: Վերականգնման աշխատանքներն իրականացվել են 1981-83թթ: Կապտավանքից հյուսիս, մոտ 500մ հեռավորության վրա է գտնվում Թուխ Մանուկ սրբատեղին: Եկեղեցու հարավային կողմում կան տապանաքարեր, իսկ բլրալանջին` խաչքարեր և բազմաթիվ այլ գերեզմանաքարեր:

Տուրի վերջին կանգառը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրն է, որը գտնվում է Ակունք գյուղում: Այն բաղկացած է Ս. Պողոս, Ս. Պետրոս եկեղեցիներից, մատուռից և գերեզմանատնից: Ս. Պողոս եկեղեցին կառուցվել է XII-XIII դդ. և իրենից ներկայացնում  է քառակուսի հատակագծով կառույց: Թաղը և երկթեք ծածկը փլվել են: Հյուսիսային պատին կա շինարարական բովանդակությամբ անթվակիր արձանագրություն, ըստ որի՝ եկեղեցին և գավիթը կառուցվել են Ասլանի և վերջինիս եղբայր Վիրապշահի կողմից: Եկեղեցին նորոգվել է հավատացյալների ջանքերով, ինչի արդյունքում կառույցը կորցրել է իր նախկին տեսքը:

XIII դ.-ում կառուցված Ս. Պետրոս եկեղեցին գտնվում է  թեք սարալանջին և իրենից ներկայացնում է թաղածածկ, երկթեք տանիքով միանավ սրահ: Կառուցված է սև և նարնջագույն սրբատաշ տուֆից: Եկեղեցիների հյուսիսային կողմում, ժայռերի մեջ գտնվում է մի քարայր, որտեղ 1980-ական թթ. հնագետ Հրաչյա Ղազարյանը հայտնաբերել է քարեդարյան գործիքներ:



 

 

Մեկնում՝ 10:00

Վերադարձ՝ 18:00

Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ

1 անձը - 45․000 դրամ,
2-3 անձ - 30․000 դրամ,
4-10 անձ - 22․000 դրամ,
11-20 անձ - 18․000 դրամ,
21-30 անձ - 10․000 դրամ

Ներառված

տրանսպորտ
գիդի ծառայություններ
սուրճ, ջուր, քաղցրավենիք

Ուղղությունը

Ներգնա
Ներքին

Կարծիքներ

0/5
Գնահատված չէ
Հիման վրա 0 արձագանքներ
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Սարսափելի
0
Կարծիք չկա
Դուք պիտի log in , որպեսզի կարողանաք կարծիք թողնել
սկսած 10.000 ֏

Լրացուցիչ Գներ

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
10.000 ֏
0 Արձագանքներ